Последние новости

Պետկառավարման արդյունավետություն

ՊԵՏԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ, ԿՐԿԵՍ ՈՒ ԲԱԼԱԳԱՆ Է ՏԻՐՈՒՄ

2019-06-25 17:14

Իշխանությունների գործունեության արդյունավետությունը մեծ կասկածի տակ է. աքսիոմ, որը բացահայտ է մարդկանց մեծամասնության համար։ Եվ ոչ միայն մտածող։ Այն փաստի վկայությունը, որ կառավարությունը թաղվել է սովորական մարդկանց համար ոչինչ չնշանակող խնդիրների ճահճում, բողոքի անվերջանալի ակցիաներն են ամենատարբեր առիթներով։ Մինչդեռ կառավարությունը, խորհրդարանը, մայրաքաղաքի քաղաքապետարանն ու պետական այլևայլ գերատեսչությունները զբաղված են հիմնականում մանր, բնավ ոչ հրատապ խնդիրներով, իսկ վերջիններս, որպես կանոն, մնում են «մահուդի տակ»։ Դրանում համոզվելու համար բավական է թռուցիկ հայացք նետել աշխատակազմի թեկուզ վերջին նիստի օրակարգին…